«Գիշատիչների խնջույք». H2K Production-ը պատրաստում է նոր 4 մասանոց հոգեբանական դրամա
Վահե Քաչայի համանուն պատմվածքի հիման վրա ստեղծված նախագիծը կցուցադրվի Team TV հարթակում։

H2K Production-ը պատրաստում է նոր նախագիծ՝ «Գիշատիչների խնջույք» վերնագրով, որը նկարահանվել է արձակագիր Վահե Քաչայի համանուն պատմվածքի հիման վրա։

Նոր նախագիծը 4 մասանոց հոգեբանական դրամա է, որը, հեղինակների խոսքով, բացահայտում է մարդկային բնության մութ կողմերը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է մեկ անսպասելի պայման քանդել ընկերության պատրանքը։

Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Մկրտիչ Արզումանյանը, Սոս Ջանիբեկյանը, Էմմա Մանուկյանը, Ալբերտ Սաֆարյանը, Էլեն Գևորգյանը, Վիլեն Սարգսյանը, Վարշամ Գևորգյանը և Հայկ Սարգսյանը։

Նախագծի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Անահիտ Աղասրյանը։

«Գիշատիչների խնջույք»-ը կցուցադրվի Team TV հարթակում։

‍

‍

No items found.

Լուսանկարները՝ H2K Production-ի

Արման Սարգսյան
July 29, 2026
գիշատիչների խնջույք gishatichneri xnjuyq
Այլ Նորություններ
TV
«Որոգայթ․ Նոր սկիզբ»․ 24 մասանոց նոր պատմությունը՝ այս աշնանը
Նախագծի սցենարն արդեն պատրաստ է, իսկ ստեղծագործական թիմը խոստանում է նոր հերոսներով ու նոր վտանգներով պատմություն։
Կարդալ Ավելին
MUSIC
ԲԱՑԱՌԻԿ. Միշոն հայտնել է, թե երբ կթողարկվի իր նոր ալբոմը
Ռեփերը POP անկյան հարցմանն ի պատասխան հայտնել է, որ նոր ալբոմը կթողարկվի գարնանը, իսկ դրանից առաջ կներկայացնի համատեղ EP մեկ այլ արտիստի հետ։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է
Դերասան, երգիչ և հաղորդավարն ու կինը՝ Լիլիթը, որոշ ժամանակ է՝ միասին չեն։
Կարդալ Ավելին