«Ճերմակ շապիկ». տեղի ունեցավ MONK3 Prodution-ի առաջին գեղարվեստական ֆիլմի պրեմիերան
Մերի Քոչարյանի և Թելման Խաչատրյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմն այժմ ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում։

Սեպտեմբերի 10-ին CinemaStar կինոթատրոնում տեղի ունեցավ «Ճերմակ շապիկ» դրամա-մելոդրամայի պրեմիերան։

Ֆիլմի գլխավոր դերերում են Մերի Քոչարյանն ու Թելման Խաչատրյանը։ Պատմության կենտրոնում Մարկն է՝ ապահովված ընտանիքից մի երիտասարդ, որի կյանքը կտրուկ փոխվում է մեկ ճակատագրական գիշերից հետո։ Նա հայտնվում է հոգեբուժարանում, որտեղ հանդիպում է Սալլիին։ Հանդիպումը դառնում է երկու հերոսների կյանքի նոր շրջանի սկիզբը։ Ֆիլմը մարդկային սխալների, պատասխանատվության, կորստի եւ փրկության մասին է։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Կարո Նաղդալյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Պետրոս Հովհաննիսյանը, բեմադրող օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը։ Դերասական կազմում ընդգրկված են Բաբկեն Չոբանյանը, Մարիամ Ալեքսանյանը, Նարինե Պետրոսյանը, Արամ Կարախանյանը, Մինաս Ասրյանը, Տաթեւիկ Մելքոնյանը եւ Կարինե Ծատուրյանը։

Պրեմիերայի ընթացքում Մերի Քոչարյանն անդրադարձել է ֆիլմի ստեղծմանը՝ նշելով, որ ամբողջ թիմը մեծ եւ բարդ աշխատանք է կատարել։ Դերասանուհին ընդգծել է նաեւ սցենարի առանձնահատկությունն ու ֆիլմով հայկական կինոարտադրություն նոր որակ բերելու նպատակը։

Իր առաջին լիամետրաժ նախագծի մասին խոսեց նաեւ գլխավոր պրոդյուսեր Կարո Նաղդալյանը՝ այն համարելով MONK3-ի համար կարեւոր աշխատանք եւ ընկերության հետագա ֆիլմարտադրության սկզբնական փուլը։ Պրոդյուսերը շնորհակալություն հայտնեց ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցած

ամբողջ թիմին։

«Ճերմակ շապիկ»-ի մասին առաջին անգամ հայտարարվել էր 2025 թվականի դեկտեմբերին՝ MONK3 Awards հայկական յութուբյան ալիքների մրցանակաբաշխության ընթացքում։ Ավելի ուշ նախագիծը ներկայացվեց նաեւ պաշտոնական թրեյլերներով, իսկ ֆիլմը սեպտեմբերի 10-ից արդեն հասանելի է Հայաստանի բոլոր կինոթատրոններում։ 

Պրեմիերային ներկա էին հայկական շոու-բիզնեսի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ դերասաններ, երաժիշտներ, դիզայներներ, ինֆլուենսերներ եւ այլ հյուրեր։

POP անկյունը նույնպես ներկա էր ֆիլմի պրեմիերային եւ ներկայացնում է երեկոյի կադրերը։

No items found.

‍Լուսանկարները՝ Սոնա Հովհաննիսյանի / POP անկյուն

Արման Սարգսյան
September 11, 2026
chermak shapik ani maghaqyan monk3 Mariam aleqsanyan babken chobanyan mery kocharyan telman khachatryan
Այլ Նորություններ
MUSIC
Gasoiia-ն պատրաստվում է թողարկել նոր EP
Darling սինգլի թողարկումից հետո Gasoiia-ի թիմը հայտնել է, որ առաջիկա օրերին կներկայացվի նաև արտիստի նոր EP-ն՝ «Գես»-ը։
Կարդալ Ավելին
MUSIC
Երևանը հյուրընկալեց «Դասական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանը՝ մրցանակակիրների եռյակում
Երևանում հունիսի 6-ին կայացած «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթող է ճանաչվել Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելը։ Հայաստանը ներկայացնող 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Հայտնի է Հայ Տղեք × Light Affect համագործակցության թողարկման օրը
Երկար սպասված merch համագործակցությունը կներկայացվի հուլիսի 17-ին։
Կարդալ Ավելին