ԲԱՑԱՌԻԿ. «Բարի գալուստ» սիթքոմի պրեմիերան՝ հոկտեմբերի 20-ին․ Աղաս Մանուկյանը նոր մանրամասներ է հայտնել
Նոր սիթքոմը եթեր կհեռարձակվի Շանթ TV-ով, իսկ նկարահանումներն իրականացվում են Հունաստանում։

Հայտնի է «Բարի գալուստ» նոր սիթքոմի պրեմիերայի օրը։ POP անկյանը բացառիկ մանրամասներ հայտնել է նախագծի պրոդյուսեր և սցենարի համահեղինակ Աղաս Մանուկյանը՝ նշելով, որ սիթքոմի առաջին եթերը նախատեսված է հոկտեմբերի 20-ին՝ Շանթ TV-ով։

Մանուկյանի խոսքով՝ հեռուստադիտողին սպասվում է «նոր, շատ ծիծաղալու ու տարբերվող սիթքոմ»։

Սցենարի մյուս հեղինակներն են Հայկ Սարգսյանը և Արտակ Վասիլյանը։ Մանուկյանը նաև նշել է, որ ինքը դերասանական կազմում հանդես չի գալիս։

Սիթքոմում նկարահանվում են Մարինկա Խաչատրյանը, Նորայր Եղյանը, Էվա Խաչատրյանը, Իրինա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Դելոն, Վահե Պետրոսյանը, Մանե Մարդանյանը և այլք։

«Բարի գալուստ»-ի նկարահանումներն իրականացվում են Հունաստանում։

No items found.

‍Լուսանկարները՝ «Բարի գալուստ»

Արման Սարգսյան
August 19, 2026
բարի գալուստ շանթ աղաս մանուկյան մարինկա խաչատրյան bari galust shant aghas manukyan marinka khachatryan
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Se.La.Vi.-ն՝ մեկ բառով
Se.La.Vi.-ի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրության ընթացքում POP անկյունը նախագծի թիմին առաջարկել է անսովոր մարտահրավեր՝ նկարագրել ամբողջ սերիալը ընդամենը մեկ բառով։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
ԲԱՑԱՌԻԿ․ «Ֆուլ հաուս»-ի հյուրախաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին. առաջին կանգառը՝ Երևան
Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը POP անկյանը հայտնել է շրջագայության մասին առաջին մանրամասները. հյուրախաղերի առաջին կանգառը կլինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, իսկ հանդիսատեսին սպասվում է ամբողջովին նոր ծրագիր։
Կարդալ Ավելին
MUSIC
«BOO!»․ հրապարակվել է Հայաստանի «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի երգը
Հայաստանի այս տարվա մրցութային երգի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը։
Կարդալ Ավելին