ԲԱՑԱՌԻԿ․ «Ֆուլ հաուս»-ի հյուրախաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին. առաջին կանգառը՝ Երևան
Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը POP անկյանը հայտնել է շրջագայության մասին առաջին մանրամասները. հյուրախաղերի առաջին կանգառը կլինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, իսկ հանդիսատեսին սպասվում է ամբողջովին նոր ծրագիր։

Չնայած՝ «Ֆուլ հաուս»-ի համաշխարհային հյուրախաղերի մասին հայտարարվել էր դեռևս ավելի վաղ, նախագծի շուրջ այժմ հայտնի են դարձել նոր մանրամասներ։

POP անկյունը Մենչ Պետրոսյանից տեղեկացել է, որ հյուրախաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Մեր հարցմանը պատասխանելով՝ Պետրոսյանը նաև հայտնել է, որ հանդիսատեսին սպասվում է ամբողջովին նոր բեմական ծրագիր, որի վրա ստեղծագործական թիմն այժմ աշխատում է։

Ինչ վերաբերում է տոմսերի վաճառքին, ապա, ըստ նրա, մեկնարկը կտրվի«մոտավորապես 10 օրվա ընթացքում»։

‍

‍

Ավելի վաղ հայտարարվել էր, որ համաշխարհային հյուրախաղերի շրջանակում «Ֆուլ հաուս»-ի թիմը Երևանից հետո հանդես կգա Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնուհետև կշարունակի շրջագայությունը Եվրոպայում և կավարտի այն ԱՄՆ-ում։

‍

Արման Սարգսյան
July 4, 2026
ԲԱՑԱՌԻԿ․ «Ֆուլ հաուս»-ի հյուրախաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին. առաջին կանգառը՝ Երևան BACARIK․ «Ful Haus»-i hyurakhaghery kmeknarken septemberi 8-in. arajin kangary՝ Yerevan
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Ճերմակ շապիկ». տեղի ունեցավ MONK3 Prodution-ի առաջին գեղարվեստական ֆիլմի պրեմիերան
Մերի Քոչարյանի և Թելման Խաչատրյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմն այժմ ցուցադրվում է Հայաստանի կինոթատրոններում։
Կարդալ Ավելին
MUSIC
Հայտնի է Armenian Music Video Awards 2026-ում ելույթ ունեցող արտիստների ցանկը
Դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսում կայանալիք մրցանակաբաշխության բեմում ելույթ կունենան հայկական երաժշտական աշխարհի մի շարք հայտնի անուններ։
Կարդալ Ավելին
TV
Նոր «Ոդիսևս» սերիալը մասամբ կնկարահանվի Հայաստանում
Միջազգային նախագծի նկարահանումները նախատեսվում են սկսել 2027 թվականի սկզբին՝ Հունաստանում և Հայաստանում։
Կարդալ Ավելին