
Հայաստանի՝ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի ներկայացուցիչ Naré-ն ներկայացրել է իր մրցութային երգն ու տեսահոլովակը։ Երգը կրում է «BOO!» անվանումը։
«BOO!»-ի երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը, իսկ գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը։ Երգի պրոդյուսերներն են Նիկ Էգիբյանն ու Գրիգոր Կյոկչյանը։
Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, պարուսույցը՝ Հովհաննես Սարգսյանը։ Նախագծի պրոդյուսերը Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն է։
13-ամյա Naré-ն «BOO!»-ով Հայաստանը կներկայացնի հոկտեմբերի 24-ին Մալթայում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում։
Երգն ու տեսահոլովակը՝ ստորև։