D’Litte-ի դեբյուտային՝ Rehab ալբոմը կթողարկվի հունիսի 26-ին
Արտիստը ներկայացրել է ալբոմի շապիկը, երգացանկը և կիսվել նախագծի գաղափարով։

D’Litte-ը պաշտոնապես հայտարարել է իր դեբյուտային ալբոմի՝ Rehab-ի թողարկման ամսաթիվը։ Ալբոմը հասանելի կլինի հունիսի 26-ից։

Հայտարարության հետ մեկտեղ արտիստը ներկայացրել է նաև ալբոմի շապիկը և ամբողջական երգացանկը, որը ներառում է 10 ստեղծագործություն՝

  1. Ինտրո
  2. Ռեհաբ
  3. Ես քեզ սպասել եմ (ft. Gharib)
  4. Կարմա
  5. Մտքումդ ուրիշն ա (ft. Gharib)
  6. Իմ մարմինը
  7. Թեթև տար
  8. Տար ինձ հեռու (ft. Gharib)
  9. Ցուցաmall (ft. Միշո)
  10. Ամառը հաճելի ա

‍

‍

‍

Ալբոմի գաղափարի մասին խոսելիս D’Litte-ը նշել է.

«Ռեհաբը պատմություն ա մարդկային էմոցիաների ու կյանքի էտապների մասին։ Ալբոմը կսկսվի մարդու խառը «ես»-երից ու կշարունակվի էնքան մինչև մեր ներսի բոլոր «տեսակները» ապաքինվեն»։

Rehab-ում միախառնված են փոփ, հիփ-հոփ, R&B, ռեգատոն և աֆրո ժանրերը՝ ձևավորելով բազմաշերտ երաժշտական նախագիծ, որը, ըստ արտիստի, արտացոլում է իր այսօրվա մտքերն ու զգացողությունները։

‍

June 24, 2026
D’Litte-ի դեբյուտային՝ Rehab ալբոմը կթողարկվի հունիսի 26-ին D’Litte-i debyutayin՝ Rehab albomy ktogharkvi hunisi 26-in
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Միշոն կմարմնավորի գլխավոր դերը Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» ադապտացիայում
Ռուբեն Եսայանը բացահայտել է սպասվող կինոադապտացիայի գլխավոր դերակատարին։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Գոշ Հակոբյանը աշխատում է նոր ֆիլմի վրա՝ Շավարշ Կարապետյանի պատմությունից ոգեշնչված
Ռեժիսորը հայտնել է, որ մինչև այդ հանդիսատեսին կներկայացվեն «Ռազ» և «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» նախագծերը։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
ԲԱՑԱՌԻԿ․ «Ֆուլ հաուս»-ի հյուրախաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին. առաջին կանգառը՝ Երևան
Պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը POP անկյանը հայտնել է շրջագայության մասին առաջին մանրամասները. հյուրախաղերի առաջին կանգառը կլինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, իսկ հանդիսատեսին սպասվում է ամբողջովին նոր ծրագիր։
Կարդալ Ավելին