Երևանում Եվրատեսիլյան մեծ համերգ կլինի՞․ Դավիթ Ծերունյանը հարցում է հրապարակել
Հայաստանի՝ «Եվրատեսիլ»-ի պատվիրակության ղեկավարն ինստագրամյան իր էջում հետևորդներին հարցրել է՝ կցանկանա՞ն արդյոք Երևանում Եվրատեսիլյան մեծ համերգ տեսնել։

Օգոստոսի 29-ին Ճամբարակում կայացավ Առաջին ալիքի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի ամառային վերջին կանգառը, որի համերգային ծրագրում ելույթ ունեցան Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրած մի շարք արտիստներ։

‍

Միջոցառումից հետո Հայաստանի՝ «Եվրատեսիլ»-ի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը ինստագրամյան իր էջում անդրադարձել է երեկոյին՝ նշելով, որ այն անցկացրել է երգելով, պարելով և արտիստների հետ անցած «գեղեցիկ ճանապարհորդությունները» հիշելով։

‍

Այնուհետև Ծերունյանը հրապարակել է հարցում՝ հետևորդներին հարցնելով․ «Երևանում շուտով Եվրատեսիլյան մեծ համերգ՞»։

‍

Հարցման երկու պատասխաններն էլ դրական են՝ «այո» և «12x այո»։

‍

Լուսանկարները՝ Getty Images / Alamy / Eurovision Song Contest

‍

Այս պահին պարզ չէ՝ հարցումը պարզապես գաղափար է, թե արդյոք Երևանում նման համերգ կազմակերպելու վերաբերյալ արդեն քննարկումներ կան։

‍

August 30, 2026
evratesil arajin aliq
Այլ Նորություններ
MUSIC
Թաթա Սիմոնյանը Երևանում հանդես կգա մենահամերգով
Երգչի երևանյան համերգին կմիանա նաև Karen Sevak Band-ը։
Կարդալ Ավելին
TV
«Որոգայթ. Նոր սկիզբ»․ մեկնարկել են նկարահանումները
Նոր պատմությունը կշարունակվի «Որոգայթ»-ի իրադարձություններից 15 տարի անց։
Կարդալ Ավելին
TV
Դասարանից դասարան․ ինչպես փոխվեցին հայկական հեռուստատեսության դպրոցական սերիալները
«Հրեշտակների դպրոցից» մինչև «Մի գեղեցիկ օր»․ տարբեր տարիների դպրոցական պատմությունները, որոնք իրենց ժամանակի դեռահասների առօրյան բերեցին էկրան։
Կարդալ Ավելին