D’Litte-ն նոր մանրամասներ է բացահայտել Rehab-ի և առաջիկա թողարկումների մասին
Երգչուհին խոսել է Միշոյի հետ նոր համագործակցության, սպասվող սինգլի և դեբյուտային ալբոմի մասին։

D’Litte-ն ինստագրամյան իր էջում անցկացրած հարցուպատասխանի ընթացքում կիսվել է իր երաժշտական ծրագրերի վերաբերյալ նոր մանրամասներով՝ ակնարկելով ինչպես առաջիկա թողարկումները, այնպես էլ Rehab դեբյուտային ալբոմի շուրջ ընթացող աշխատանքները։

‍

Երգչուհին հայտնել է, որ Միշոյի հետ նոր համագործակցությունն արդեն պատրաստ է։ Ստեղծագործության անվանումն ու թողարկման ամսաթիվը դեռևս չեն բացահայտվել։

‍

Միաժամանակ D’Litte-ն հաստատել է, որ «Արի խոսենք» երգը կթողարկվի այս ամառ՝ որպես առանձին սինգլ։ Այն, սակայն, չի ներառվի Rehab ալբոմում։

Ալբոմում տեղ կգտնի նաև «Ու գտա ես մեկին» ստեղծագործությունը, որը կներկայացվի որպես համագործակցություն մեկ այլ արտիստի հետ։ Թե ով է մասնակցում երգին, երգչուհին առայժմ գաղտնի է պահում։

‍

Բացի արդեն հայտնի ստեղծագործություններից, D’Litte-ն հայտնել է, որ արդեն գրվել է 4-5 նոր երգ։ Նրա խոսքով՝ դրանք ներկայացնում են տարբեր երաժշտական ուղղություններ, իսկ առաջին հատվածները կկիսվեն առաջիկայում։

‍

POP անկյան հետ զրույցում երգչուհին բացահայտել է նաև Rehab ալբոմի թողարկման ձևաչափի վերաբերյալ մի մանրամասն։ Նրա խոսքով՝ երգերը սկզբում հասանելի կլինեն միայն երաժշտական հարթակներում, իսկ ավելի ուշ այլ մոտեցմամբ կներկայացվեն նաև YouTube-ում։

‍

Հիշեցնենք, որ D’Litte-ի դեբյուտային Rehab ալբոմի առաջին սինգլը տեսահոլովակով թողարկվել էր մայիսի 7-ին։

‍

Արման Սարգսյան
June 7, 2026
D’Litte-ն նոր մանրամասներ է բացահայտել Rehab-ի և առաջիկա թողարկումների մասին D’Litte-n nor manramasner e bacahaytel Rehab-i yev arajika togharkumneri masin
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
«Այսպիսի խաղ Հայաստանը չի ունեցել». Ռաֆայել Թադևոսյանը՝ EVN VIBE-ի մասին
Խաղի պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը POP անկյունին պատմել է բաց աշխարհի հնարավորությունների, սյուժեի տևողության, Միշոյի ընտրության և նախագծի հետագա ընդլայնման մասին։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Հրաչ Քեշիշյանի նոր «Մի գդալ սեր» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա այս աշնանը
Անի Խաչիկյանն ու Ներսես Ավետիսյանը մարմնավորում են գլխավոր հերոսներին ռոմանտիկ մելոդրամայում, որը հիմնված է Փոփի Ջ. Անդերսոնի «Սիրո բաղադրատոմսը» վեպի վրա։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Բրյունետն այս տարի չի մասնակցի Coca-Cola Fest-ին
Երգչուհու պրոդյուսեր Նարե Մանուկյանը պատասխանել է երկրպագուների հարցերին՝ հաստատելով լուրը։
Կարդալ Ավելին