
Իննա Խոջամիրյանը ինստագրամյան իր էջում ներկայացրել է «Se.La.Vi.» սերիալի թեմատիկ նոթատետրերը, որոնք ստեղծվել են գրքի ձևաչափով։
Frank Films-ի հիմնադիրն ու սերիալի պրոդյուսերը հրապարակել է նոթատետրերի լուսանկարներն ու տեսանյութերը՝ հետևորդներին առաջարկելով կիսվել իրենց հարցերով և առաջարկներով։
Անդրադառնալով նախագծին՝ Խոջամիրյանը պարզաբանել է, որ խոսքը ոչ թե սերիալի գրքային տարբերակի, այլ գրքի տեսքով պատրաստված նոթատետրի մասին է։
«Որ ամեն մեկս մեր գրած «գիրքն» ունենանք»,- նշել է նա։

Հրապարակումներից հետո Խոջամիրյանը պատմել է նաև ստացած բազմաթիվ արձագանքների մասին՝ շնորհակալություն հայտնելով հանդիսատեսին ցուցաբերած սիրո, աջակցության և հավատարմության համար։
Նոթատետրերը հետաքրքրություն են առաջացրել սերիալի երկրպագուների շրջանում։ Հետևորդներից մի քանիսը հետաքրքրվել են՝ արդյոք դրանք հասանելի կլինեն նաև իրենց, և երբ հնարավոր կլինի ձեռք բերել դրանք։
Խոջամիրյանը կիսվել է այդ հարցերով, սակայն նոթատետրերի հնարավոր թողարկման կամ վաճառքի վերաբերյալ առայժմ տեղեկություն չի հայտնել։
