
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի հայտնի «Le Dîner de Cons» կատակերգության հիման վրա ստեղծված «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման պրեմիերան։
Արման Սարգսյանի բեմադրության գլխավոր դերերում հանդես կգան Սոս Ջանիբեկյանն ու Մհեր Մխիթարյանը։ Դերասանական կազմում ընդգրկված են նաև Պոնչը, Մարիամ Ադամյանը, Լևոն Հախվերդյանը, Լուիզա Մելքոնյանն ու Արթուր Մանուկյանը։
Ներկայացման սցենարի հեղինակներն են Վան Գրիգորյանը, Արման Սարգսյանն ու Մհեր Մխիթարյանը, բեմանկարիչը՝ Արև Պետրոսյանը։ Նախագծի պրոդյուսերներն են Արման Միտոյանն ու Արման Սարգսյանը։
Ներկայացումն իրականացվում է Mitoyan Production-ի և Art Platform Production-ի համագործակցությամբ։