Մհեր Բաղդասարյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանին և Սիրուշոյին հարցազրույցի հրավիրելու մասին
Լրագրողն անդրադարձել է երկու երգչուհիների հետ հարցազրույց ունենալու վերաբերյալ հետևորդների հարցերին։

Լրագրող և հաղորդավար Մհեր Բաղդասարյանը հարցուպատասխան ձևաչափով պատասխանել է հետևորդների հարցերին՝ անդրադառնալով Լիլիթ Հովհաննիսյանին և Սիրուշոյին իր հաղորդման հյուր հրավիրելու հնարավորությանը։

Նրա խոսքով՝ ամենաշատը գրում են հենց Լիլիթ Հովհաննիսյանին և Սիրուշոյին հյուր հրավիրելու վերաբերյալ։

Մհեր Բաղդասարյանն ասում է՝ Լիլիթ Հովհաննիսյանին հարցազրույցի հրավիրելու փորձեր եղել են, սակայն երգչուհին հարցազրույց տալը ճիշտ չի համարում։

«Ինձ համար որպես լրագրող հասկանալի է, որովհետև կան մարդիկ, ովքեր ունեն իրենց պլանավորած ճանապարհը, և այդ ճանապարհում չի համընկնում հաճախ մեր սպասումները»,

- նշել է նա։

Ինչ վերաբերում է Սիրուշոյին, Բաղդասարյանը հայտնել է, որ երգչուհուն բազմիցս առաջարկել է հարցազրույց, սակայն վերջինս նշել է, որ դրան կհամաձայնի, երբ «այդ պահը գա»։

«Երբ պահը գա, ինքն անձամբ ինձ տեղյակ կպահի դրա մասին։ Ես էլ ձեր պես սպասում եմ էդ պահին»,

- ասել է լրագրողը։

Լուսանկարները՝

Անի Ավյանի (Մհեր Բաղդասարյան) և Ջորջի Ալեքսանյանի (Սիրուշո):

September 9, 2026
sirusho mher baghdasaryan lilit Hovhannisyan
Այլ Նորություններ
TV
«Որոգայթը» վերադառնում է․ հայտարարվել է «Որոգայթ․ Նոր սկիզբ» նախագիծը
Սցենարիստ Հարութ Ղուկասյանը ներկայացրել է առաջին պաստառը, իսկ հայտնի հերոսներից մեկը կրկին կմարմնավորի Հարություն Մովսիսյանը։
Կարդալ Ավելին
TV
«Որոգայթ. Նոր սկիզբ»․ մեկնարկել են նկարահանումները
Նոր պատմությունը կշարունակվի «Որոգայթ»-ի իրադարձություններից 15 տարի անց։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Սև կարապների գիշեր»-ը օգոստոսի 20-ից՝ կինոթատրոններում
Գևորգ Մխիթարյանի նոր ֆիլմը կառուցված է մոնոֆիլմի դրամատուրգիական ձևաչափով, որտեղ ամբողջ պատմությունը զարգանում է մեկ դերակատարի շուրջ։
Կարդալ Ավելին