«Ֆեստիվառ 2026»-ը մեկնարկում է Թալինում. հայտնի է, թե ովքեր ելույթ կունենան
Երաժշտական փառատոնը կմեկնարկի հուլիսի 18-ին Թալինում՝ ազատ մուտքով։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է այս տարվա «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի արտիստներին։

Փառատոնը կմեկնարկի հուլիսի 18-ին Թալինի հրապարակում։ Մեծ համերգի ընթացքում կհնչեն ժողովրդական սիրված երգեր և ազգային պարերգեր, իսկ բեմում ելույթ կունենան Սոնա Ռուբենյանը, Սևակ Ամրոյանը, Արփին, Մոնիկա Նազարյանը, Մավր Մկրտչյանը, Գուրգեն Դաբաղյանը և «Ակունք» պետական ազգագրական համույթը։

Համերգը կմեկնարկի 19:30-ին, իսկ մուտքն ազատ է։

«Ֆեստիվառ»-ն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

‍

‍

‍

Լուսանկարները՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության

July 7, 2026
«Ֆեստիվառ 2026»-ը մեկնարկում է Թալինում. հայտնի է, թե ովքեր ելույթ կունենան «Festivar 2026»-y mekarkum e Talinum. haytni e, te ovqer eluyt kkunenan
Այլ Նորություններ
TV
«Որոգայթը» վերադառնում է․ հայտարարվել է «Որոգայթ․ Նոր սկիզբ» նախագիծը
Սցենարիստ Հարութ Ղուկասյանը ներկայացրել է առաջին պաստառը, իսկ հայտնի հերոսներից մեկը կրկին կմարմնավորի Հարություն Մովսիսյանը։
Կարդալ Ավելին
TV
Kinodaran-ի 11-ը կարող է վերադառնալ
Kinodaran-ի գործադիր պրոդյուսերի ինստագրամյան story-ն նոր քննարկումների առիթ է դարձել։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ուրվականը մեր միջև»․ նոր ֆիլմը օգոստոսի 1-ից՝ կինոթատրոններում
Personaje Films-ի նոր կատակերգությունը պատմում է մի երիտասարդ զույգի մասին, որի երազանքի տունն անսպասելիորեն վերածվում է իրական մարտադաշտի։
Կարդալ Ավելին