«Ֆուլ հաուս 2»-ի պրեմիերան նախատեսված է 2028 թվականի հունվարին
Սեպտեմբերի 8-ին «Ֆուլ հաուս»-ը վերադարձավ հայկական բեմ՝ շրջագայության առաջին կանգառով։

2016 թվականին իր առաջին թատերական ներկայացմամբ Հայաստանում հանդես գալուց տասը տարի անց «Ֆուլ հաուս»-ը երեկ՝ սեպտեմբերի 8-ին, վերադարձավ հայկական բեմ։ Ներկայացումը դարձել է «Ֆուլ հաուս» շրջագայության առաջին կանգառը։

Երեկոյի ընթացքում նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը խոսել է նաև «Ֆուլ հաուս»-ի երկրորդ գեղարվեստական ֆիլմի մասին՝ առաջին անգամ նշելով դրա նախատեսվող թողարկման ժամկետը։

«Մի փոքր գաղտնիք բացենք. մյուս տարի մտածում ենք նկարահանել նաև «Ֆուլ Հաուս»-ի երկրորդ ֆիլմը և ձեր դատին հանձնել 2028 թվականի հունվարին»,

- ասել է նա։

Ներկայացման ընթացքում դերասան և սցենարիստ Գրիգոր Դանիելյանն անդրադարձել է նաև խմբի բացակայող անդամներից Գոռ Հակոբյանին՝ նշելով, որ նա անպայման կնկարահանվի առաջիկա ֆիլմում։

«Այդ ֆիլմում անպայման բոլորս՝ ամբողջական թիմով։ Այսօր ամբողջական թիմով չենք այստեղ, ես ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնանք մեր Գոռին՝ ծափահարենք»,

- ասել է Դանիելյանը։

Նա նաև իր աջակցությունն է հայտնել Գոռ Հակոբյանի որդուն՝ ասելով. «Ֆելո ջան, մենք քեզ սիրում ենք»։

September 9, 2026
full house gor hakobyan grigor danielyan armen petrosyan
Այլ Նորություններ
MUSIC
Հայաստանի ներկայացուցիչ Ֆլորա Բիչախչյանը հաղթել է «Նոր ալիք 2026»-ում
Երգչուհին գրանցել է երկրի հինգերորդ հաղթանակը մրցույթի պատմության ընթացքում։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Գոհար Ավետիսյանը առաջին անգամ կնկարահանվի գեղարվեստական ֆիլմում
Շարմ Հոլդինգի և Mitoyan Production-ի նոր ֆիլմում դիմահարդարը մարմնավորում է գլխավոր դերերից մեկը։
Կարդալ Ավելին
TV
Արմենիա TV-ն ներկայացրել է աշնանային եթերաշրջանը․ սիրված նախագծերից մինչև նոր սերիալներ ու հաղորդումներ
Աշնանը հեռուստադիտողին սպասվում են ինչպես արդեն ծանոթ նախագծերի նոր եթերաշրջաններն ու թողարկումները, այնպես էլ մի շարք նոր պատմություններ ու ձևաչափեր։
Կարդալ Ավելին