Gasoiia-ն ներկայացրել է «Գես» EP-ն
Մինի-ալբոմում ընդգրկված են արտիստի չորս հեղինակային ստեղծագործություններ՝ «Ադվակատս», «Առաջին տիկինը», City Lights և «Գես»։

Gasoiia-ն թողարկել է իր նոր EP-ն՝ «Գես» անվանումով։ Մինի-ալբոմը ներառում է արտիստի չորս հեղինակային ստեղծագործությունները՝ «Ադվակատս», «Առաջին տիկինը», City Lights և «Գես»։

Թողարկման մասին խոսելով՝ Gasoiia-ն նշել է, որ նոր գործերը առավել քան երբևէ արտացոլում են իրեն և իր այսօրվա ասելիքը։

«Չորս նոր գործ, որ առավել քան երբևէ, նման են ինձ ու իմ էսօրվա ասելիքն են: Մի քիչ կծու, առանց ցենզուրայի ու ուղիղ»,

‍

‍

Երգիչը նաև ընդգծել է, որ EP-ում առաջնայինը ոչ թե ձևականությունն է, այլ ասելիքը․ ‍

«Էս երգերում չկա ձևականություն, կա միտք, կա ասելիք»։

«Գես»-ն արդեն հասանելի է երաժշտական հարթակներում։

‍

June 20, 2026
Gasoiia-ն ներկայացրել է «Գես» EP-ն Gasoiia-n nerkayacrel e «Ges» EP-n
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Ֆուլ հաուս»-ը կարող է ունենալ երկրորդ ֆիլմ․ թիմը քննարկում է շարունակությունը
«Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմի հաջողությունից հետո թիմը քննարկում է շարունակության գաղափարը, իսկ սեպտեմբերին նախագիծը կներկայանա նաև բեմում։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Սև կարապների գիշեր»-ը օգոստոսի 20-ից՝ կինոթատրոններում
Գևորգ Մխիթարյանի նոր ֆիլմը կառուցված է մոնոֆիլմի դրամատուրգիական ձևաչափով, որտեղ ամբողջ պատմությունը զարգանում է մեկ դերակատարի շուրջ։
Կարդալ Ավելին
TV
Կադրեր՝ Նոր ալիքի նոր մինի-սերիալի նկարահանման հրապարակից
Նոր նախագծի ստեղծագործական թիմն այս օրերին աշխատում է Սևանում։
Կարդալ Ավելին