«Հարսների հավաքական»․ գանձի որոնում՝ նոր «մարտական կատակերգությունում»
Արտերկրում բնակվող հարսները վերադառնում են Հայաստան՝ գյուղի տան բակում թաքցված գանձը գտնելու համար։

Արտերկրում բնակվող մի խումբ հարսներ SMS են ստանում, որ իրենց սկեսրայրը մահից առաջ գյուղի տան բակում գանձ է թաքցրել։ Սկեսուրի ծննդյան առիթը պատրվակ դարձնելով՝ նրանք վերադառնում են Հայաստան՝ գանձը գտնելու համար։

Այս պատմության շուրջ է կառուցված «Հարսների հավաքական» նոր ներկայացումը, որն իր հեղինակները բնորոշում են որպես «մարտական կատակերգություն»։

‍

Ներկայացման պիեսի և մտահղացման հեղինակը Արմեն Վարդանյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Սեդրակ Գոջամյանը։

Դերասանական կազմում են Իրինա Դանիելյանը, Մարջան Ավետիսյանը, Զառա Սահակյանը և Լիանա Վանոյանը։

Պաստառի և լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է։

‍

«Հարսների հավաքական»-ի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:30-ին, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

September 4, 2026
Այլ Նորություններ
TV
70 տարի եթերում․ Առաջին ալիքը ներկայացրել է հոբելյանական եթերաշրջանի նոր նախագծերը
Նոր պատմական սերիալ, վերադարձող հեռուստանախագծեր, նոր հաղորդավարներ ու ձևաչափեր․ Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Ռոզի Ավետիսովան՝ Վիկայի, ազատության և երջանկության մասին
Դերասանուհին անդրադարձել է Վիկայի կերպարին, իրական ազատության գաղափարին և այն փոքր բաներին, որոնք այսօր իրեն ժպտալու առիթ են տալիս։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Մեկին մեկ»․ 45 հազար դոլար, մեկ ծրագիր և մի շարք զավեշտալի իրավիճակներ
«Շարմ Հոլդինգ»-ի և Mitoyan Production-ի նոր ֆիլմում գլխավոր հերոսը 45 հազար դոլար վաստակելու համար ստիպված է փոխել իր արտաքինը և ներկայանալ Արկադի Դումիկյանի կերպարով։
Կարդալ Ավելին