Հայաստանի ներկայացուցիչ Ֆլորա Բիչախչյանը հաղթել է «Նոր ալիք 2026»-ում
Երգչուհին գրանցել է երկրի հինգերորդ հաղթանակը մրցույթի պատմության ընթացքում։

Հայաստանը ներկայացնող երգչուհի Ֆլորա Բիչախչյանը հաղթել է «Նոր ալիք 2026» միջազգային մրցույթում, որի եզրափակիչ մրցութային փուլը կայացել է օգոստոսի 23-ին Կազանում։

‍

Մրցույթի եզրափակչում հաղթանակի համար պայքարել է 12 մասնակից՝ չորս երկրից։ Հաղթողի մասին բեմից հայտարարել է ժյուրիի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը՝ Ֆլորա Բիչախչյանին բնութագրելով որպես բարձր վոկալային վարպետությամբ արտիստ։

‍

Հաղթանակից հետո Բիչախչյանը խոստովանել է, որ չէր սպասում առաջին հորիզոնականին՝ նշելով, որ մինչ մրցութային նախագծերում երբեք մրցանակային տեղ չէր զբաղեցրել։ Երգչուհու խոսքով՝ «Նոր ալիք»-ին մասնակցությունն իրեն շատ ավելին է տվել, քան կարող էր պատկերացնել։

‍

Մրցույթի ժյուրին, որի կազմում ընդգրկված էին Իգոր Կրուտոյը, Իգոր Մատվիենկոն, Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաևը, Լոլիտան, Ալսուն և այլ երաժշտական գործիչներ, ելույթները գնահատել է 10-բալանոց համակարգով։

‍

Ֆլորա Բիչախչյանը նախկինում մասնակցել է Голос-10 նախագծին՝ հանդես գալով Դիմա Բիլանի թիմում, դարձել է Ну-ка, все вместе! նախագծի և «Եվրատեսիլ-2025»-ի Հայաստանի ազգային ընտրության եզրափակիչ փուլի մասնակից։

‍

Բիչախչյանի հաղթանակը Հայաստանի համար «Նոր ալիք»-ում հինգերորդն է։ Մինչ այս մրցույթում հաղթել են Սոնա Շահգելդյանը (2010), Էռնա Միրը (2017), Սարո Գևորգյանը (2021) և Անահիտ Հակոբյանը (2024)։

‍

Լուսանկարները՝ «Նոր ալիք 2026»
August 24, 2026
flora bichakchyan nor aliq new wave Novaya Volna ֆլորա բիչախչյան նոր ալիք նովայա վոլնա ոլնա
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
«Մի գդալ սեր» ֆիլմը՝ նաև գրքի էջերում․ NewMag-ը հրատարակել է ֆիլմի հիմքում ընկած վեպը
Փոփի Ջ. Անդերսոնի Taste of Love վեպը հայ ընթերցողին ներկայացվել է «Մի գդալ սեր» անվամբ՝ ֆիլմի գլխավոր դերակատարների մասնակցությամբ նոր շապիկով։
Կարդալ Ավելին
TV
Առաջին ալիքը ներկայացրել է նոր պատմական սերիալի առաջին պաշտոնական կադրերը
Նախագիծը կպատմի Առաջին Հանրապետության տարիների մասին՝ մեկ դարաշրջանի և երկու ընտանիքի պատմության միջոցով։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
ԲԱՑԱՌԻԿ. Մերի Քոչարյանն ու MAMBA-ն՝ նոր նախագծում
Դերասանուհին հայտնել է նոր նախագծում իր մասնակցության մասին, իսկ POP անկյան հավաստի աղբյուրները փոխանցում են, որ դրանում հանդես կգա նաև MAMBA-ն։
Կարդալ Ավելին