Հայաստանը «Նոր ալիք»-ում․ ավելի քան երկու տասնամյակ միջազգային բեմում
Առաջին մասնակցությունից մինչև չորս հաղթանակ․ «Նոր ալիք 2026»-ի մեկնարկից առաջ վերհիշում ենք Հայաստանի ճանապարհը մրցույթում:

«Նոր ալիք» միջազգային երգի մրցույթում Հայաստանի պատմությունը սկսվել է դեռ 2003 թվականին։ Այդ տարիներից ի վեր մրցույթը դարձել է այն հարթակներից մեկը, որտեղ հայկական երաժշտական դաշտի տարբեր սերունդների ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել ներկայանալ միջազգային լսարանին։

Հայաստանի առաջին մասնակցությունը մրցույթում տեղի ունեցավ 2003 թվականին, երբ երկիրը ներկայացրեց Էմմին։ Հաջորդ տարի Հայաստանը շարունակեց մասնակցությունը՝ այս անգամ ներկայանալով «Հայեր» խմբով։ Խմբի մասնակցությամբ Հայաստանը գրանցեց ավելի բարձր արդյունք՝ մրցույթն ավարտելով 8-րդ հորիզոնականում։

2010 թվականին Սոնա Շահգելդյանի մասնակցությամբ Հայաստանը առաջին անգամ հաղթեց «Նոր ալիք» մրցույթում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։

‍

‍

Հաջորդ տարիներին Հայաստանը «Նոր ալիք»-ում շարունակեց հանդես գալ տարբեր արտիստներով։ 2011 թվականին Էրիկը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը, իսկ 2012-2015 թվականներին Հայաստանը մրցույթում ներկայացրին Սուրեն Առուստամյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանն ու Գրիգոր Կյոկչյանը։

2017 թվականին Հայաստանը մրցույթում ունեցավ երկու ներկայացուցիչ․ Էռնա Միրը գրավեցառաջին հորիզոնականը՝ ապահովելով երկրի երկրորդ հաղթանակը, իսկ Սյուզաննա Մելքոնյանը դարձավ երկրորդը։ 2018 թվականին Գևորգ Հարությունյանը նույնպես զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

2019 թվականին Հայաստանը ներկայացրեց TYOM-ը, իսկ 2021 թվականին Սարո Գևորգյանը դարձավ Հայաստանի երրորդ հաղթողը «Նոր ալիք»-ում։ Երկու տարի անց՝ 2024 թվականին, Անահիտ Հակոբյանը գրանցեց երկրի չորրորդ հաղթանակը մրցույթում։

2025 թվականին Հայաստանի ներկայացուցիչը դարձավ Սուրեն Պողոսյանը, ով շարունակեց երկրի մասնակցության պատմությունը «Նոր ալիք»-ում։

Տարիների ընթացքում «Նոր ալիք»-ի հայկական մասնակցությունները ներառել են տարբեր սերունդների արտիստների՝ ներկայացնելով հայկական երաժշտական դաշտի տարբեր ուղղություններ և կատարողական մոտեցումներ։

‍

Այս տարվա մրցույթում Հայաստանի դրոշի ներքո հանդես կգա Ֆլորա Բիչախչյանը։ Նրա մասնակցությունը կդառնա Հայաստանի ավելի քան երկու տասնամյակ տևող «Նոր ալիք»-յան պատմության հաջորդ էջը։

‍

Լուսանկարը՝ stroker_kir-ի
Արման Սարգսյան
August 1, 2026
նոր ալիք nor aliq new wave Novaya volna
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
ԲԱՑԱՌԻԿ. Մերի Քոչարյանն ու MAMBA-ն՝ նոր նախագծում
Դերասանուհին հայտնել է նոր նախագծում իր մասնակցության մասին, իսկ POP անկյան հավաստի աղբյուրները փոխանցում են, որ դրանում հանդես կգա նաև MAMBA-ն։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
«Սիրելով՝ սիրելի չեն դառնում»․ կայացավ «Ռոմեո Ջուլիետ․ Դեժավյու» ներկայացման պրեմիերան
Լյուդվիգ Հարությունյանի սիրո դրամայում Իննա Խոջամիրյանը, Ռուբեն Մուրադյանն ու Արամ Կարախանյանը մարմնավորում են անանուն կերպարների։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Se.La.Vi.-ն՝ մեկ բառով
Se.La.Vi.-ի եզրափակիչ սերիաների բացառիկ ցուցադրության ընթացքում POP անկյունը նախագծի թիմին առաջարկել է անսովոր մարտահրավեր՝ նկարագրել ամբողջ սերիալը ընդամենը մեկ բառով։
Կարդալ Ավելին