«Հերոսների ժառանգությունը»․ հայ հերոսների մասին պատմող նոր վավերագրական շարքը կմեկնարկի հունիսի 12-ին
Yerevan National-ի և Kinodaran-ի նոր նախագիծը համատեղում է վավերագրական և գեղարվեստական ձևաչափերը՝ ներկայացնելով հայ հերոսների կյանքն ու ժառանգությունը։

Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի Yerevan National-ի «Հերոսների ժառանգությունը» նոր վավերագրական շարքը, որը պատմում է հայ հերոսների կյանքի, արժեքների և ճակատագրական ընտրությունների մասին։

Նախագիծը ոչ թե պատերազմի տարեգրություն է, այլ պատմություն մարդկանց մասին՝ նրանց մանկության, ընտանիքի, երազանքների և այն ճանապարհի, որը նրանց հասցրել է պատմական որոշումների։

Յուրաքանչյուր սերիա նվիրված է մեկ հերոսի կյանքին։ Շարքի առաջին թողարկումը պատմում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մասին և հասանելի կլինի Kinodaran հարթակում հունիսի 12-ից։

«Հերոսների ժառանգությունը» համատեղում է երկու ձևաչափ՝ վավերագրական և գեղարվեստական։ Վավերագրական հատվածում ներկայացվում են հերոսների կենսագրությունները, արխիվային նյութերը և հարազատների հիշողությունները, իսկ գեղարվեստական հատվածները ստեղծվել են պատմությունների գաղափարներն ու թեմաները ավելի խորությամբ բացահայտելու համար։

Նախագծի սցենարի հեղինակն, ռեժիսորն ու մոնտաժողը Իսահակ Ալեքսանդր Կարսլյանն է։ Գլխավոր դերում հանդես է գալիս Հարություն Սարգսյանը, իսկ դերասանական կազմում ընդգրկված են նաև Դավիթ Ոսկանյանը, Վարդգես Ղազարյանը և այլ դերասաններ։

Ստեղծողների խոսքով՝ շարքը պատմություն է հայրենիքի հանդեպ սիրո, ընտանիքի, պարտքի և հիշողության մասին՝ մի ժառանգության, որը շարունակում է ապրել սերունդների սրտերում։

‍

Լուսանկարները՝ Yerevan National-ի

‍

Արման Սարգսյան
June 9, 2026
«Հերոսների ժառանգությունը»․ հայ հերոսների մասին պատմող նոր վավերագրական շարքը կմեկնարկի հունիսի 12-ին «Herosneri zharangutyuny»․ hay herosneri masin patmogh nor vaveragrakan sharqy kmeknarki hunisi 12-in
Այլ Նորություններ
MUSIC
D’Litte-ի դեբյուտային՝ Rehab ալբոմը կթողարկվի հունիսի 26-ին
Արտիստը ներկայացրել է ալբոմի շապիկը, երգացանկը և կիսվել նախագծի գաղափարով։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Սկսվել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակի ընտրության հայտագրումը
Առաջին ալիքը բացել է մասնակցության հայտերի ընդունումը․ դիմումները կընդունվեն մինչև հունիսի 30-ը։
Կարդալ Ավելին
MUSIC
Թաթա Սիմոնյանը Երևանում հանդես կգա մենահամերգով
Երգչի երևանյան համերգին կմիանա նաև Karen Sevak Band-ը։
Կարդալ Ավելին