Իվետա Մուկուչյանը միջազգային մրցանակի է արժանացել երաժշտարվեստում ունեցած ներդրման համար
Երգչուհին Beirut International Awards Festival-ում պարգևատրվել է նաև Who Am I ալբոմի համար։

Երգչուհի Իվետա Մուկուչյանը դարձել է Beirut International Awards Festival միջազգային մրցանակաբաշխության 13-րդ արարողության դափնեկիր։

Արտիստը մրցանակի է արժանացել Who Am I ալբոմի, ինչպես նաև երաժշտարվեստում ունեցած ստեղծագործական ներդրման համար։

2026 թվականին թողարկված Who Am I ալբոմը ներառում է 10 ստեղծագործություն։ Նախագծի առաջատար սինգլը Make Me Feel-ն էր, իսկ երկրորդ՝ Easy Love-ը, որի պրեմիերան կայացավ ալբոմի շնորհանդեսի շրջանակում։

‍

‍

Մրցանակի հանձնման արարողության ընթացքում Իվետա Մուկուչյանն իր խոսքում անդրադարձել է հայ և լիբանանցի ժողովուրդների միջև ձևավորված երկարամյա պատմական կապերին։

«Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ մրցանակ ստանալ հենց Լիբանանում։ Լիբանանը մեզ՝ հայերիս, հարազատ երկիր է։ Այստեղ ապրում է բազմասերունդ հայկական համայնք։ Լիբանանն ինձ համար նույնպես տուն է»,

— նշել է երգչուհին։

‍

Հանդիսավոր միջոցառմանը երգչուհին ներկայացել է լիբանանահայ դիզայներ Եփրեմ Չաքարդեմյանի հիմնադրած Yeprem ապրանքանիշի զարդերով։

‍

August 5, 2026
իվետա մուկուչյան iveta mukuchyan
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
Ռուբեն Եսայանը սկսել է աշխատել իր 5-րդ գրքի վրա
Հեղինակը հայտնել է, որ նոր գրքի վրա աշխատանքներն արդեն մեկնարկել են, սակայն ընթերցողներին դեռ երկար սպասում է սպասվում։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ճերմակ շապիկ» ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է
MONK3 Production-ը ներկայացրել է Թելման Խաչատրյանի և Մերի Քոչարյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի նոր թրեյլերը։
Կարդալ Ավելին
TV
Նոր ալիքը սկսել է նոր մինի-սերիալի նկարահանումները
POP անկյան հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ նոր նախագիծը հոգեբանական թրիլլեր ժանրում է։
Կարդալ Ավելին