Մեկ համբույր, որ փոխում է ամեն ինչ․ ինչի՞ մասին է «Սերը լեռներում» նոր ֆիլմը
Անի Խաչիկյանն ու Սոս Ջանիբեկյանը մարմնավորում են Գոհարին և Հայկին՝ երկու հերոսների, որոնց կյանքը գլխիվայր շրջվում է Ամանորի նախաշեմին տեղի ունեցած անսպասելի իրադարձությունից հետո։

Ամանորի նախաշեմին ծավալվող «Սերը լեռներում» արկածային կատակերգության կենտրոնում Գոհարն է՝ Անի Խաչիկյանի մարմնավորմամբ։ Նա այն եզակի հաջողակներից է, ում կյանքում ամեն ինչ կարծես ինքնըստինքյան է ստացվում։ Սակայն ձմեռային լեռնային հանգստի շքեղ վայրում տեղի ունեցած մեկ պատահական համբույր փոխում է նրա և Հայկի՝ Սոս Ջանիբեկյանի մարմնավորած հմայիչ երաժշտի կյանքը։

Գոհարն այդ համբույրով կարծես իր հաջողությունն է փոխանցում Հայկին, ինչից հետո երկուսի կյանքն էլ անսպասելի ընթացք է ստանում։ Ֆիլմի սյուժեն կառուցված է հենց այդ շրջադարձի և դրա հետևանքների շուրջ։

Դերասանական կազմում ընդգրկված են նաև Սոնա Մաթևոսյանը, Իննա Խոջամիրյանը, Գոռ Հակոբյանը, Բելլա Մակարյանը, Լուիզա Ներսիսյանը և Լևոն Հարությունյանը։

«Սերը լեռներում» ֆիլմի ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, պրոդյուսերները՝ Ռուբեն Ջաղինյանն ու Արման Միտոյանը։ Կինոնախագիծը SHARM Holding-ի և Mitoyan Production-ի համատեղ աշխատանքն է։

Արկածային կատակերգության պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 3-ին։

November 22, 2026
gor hakobyan Luiza nersisyan sos janibekyan ani khachikyan inna khojamiryan sona matevosyan sona matevossian sery lernerum շարմ հոլդինգ միտոյան
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
Երևանում Եվրատեսիլյան մեծ համերգ կլինի՞․ Դավիթ Ծերունյանը հարցում է հրապարակել
Հայաստանի՝ «Եվրատեսիլ»-ի պատվիրակության ղեկավարն ինստագրամյան իր էջում հետևորդներին հարցրել է՝ կցանկանա՞ն արդյոք Երևանում Եվրատեսիլյան մեծ համերգ տեսնել։
Կարդալ Ավելին
MUSIC
Երկար դադարից հետո Մալենան վերադարձել է նոր երգով
Երգչուհին ներկայացրել է «Sent From Above» սինգլը, որի հեղինակներն են Մալենան և TokioNine-ը
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Նոր Մեր բակը»․ հայկական հայտնի ֆիլմաշարը վերադառնում է 30 տարի անց
SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով նախագծի ռեժիսորին և դերասանական կազմը։
Կարդալ Ավելին