JANAGA-ի երևանյան համերգը հետաձգվել է. արտիստը նոր ամսաթվին կներկայացնի նաև նոր ալբոմը
Համերգը, որը նախատեսված էր ավելի վաղ, տեխնիկական պատճառներով տեղափոխվել է 2027 թվական։ Նոր ամսաթվին JANAGA-ն հանդես կգա նաև նոր ալբոմի շնորհանդեսով։

JANAGA-ի երևանյան համերգի հետ կապված փոփոխություն է տեղի ունեցել։ Vibe Production-ը հայտարարել է, որ տեխնիկական պատճառներով միջոցառումը հետաձգվում է։

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ համերգի նոր ամսաթիվը 2027 թվականի մայիսի 15-ն է։ Այն կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմեկնարկի ժամը 19:00-ին։

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ նոր ամսաթվին նախատեսված համերգը կունենա նաև հատուկ բաղադրիչ. JANAGA-ն հանդիսատեսին կներկայացնի իր նոր ալբոմը՝ վերածելով երեկոն ոչ միայն համերգի, այլև նոր երաժշտական շրջանի պաշտոնական մեկնարկի։

Կազմակերպիչները նշել են, որ արդեն ձեռք բերված բոլոր տոմսերը շարունակում են մնալ ուժի մեջ և լրացուցիչ փոխանակման կարիք չկա։

‍

June 4, 2026
JANAGA-ի երևանյան համերգը հետաձգվել է. արտիստը նոր ամսաթվին կներկայացնի նաև նոր ալբոմը JANAGA-i yerevanyan hamergy hetadzgvel e. artisty nor amsatvin knerkayacni naev nor albomy
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Սև կարապների գիշեր»-ը օգոստոսի 20-ից՝ կինոթատրոններում
Գևորգ Մխիթարյանի նոր ֆիլմը կառուցված է մոնոֆիլմի դրամատուրգիական ձևաչափով, որտեղ ամբողջ պատմությունը զարգանում է մեկ դերակատարի շուրջ։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
«Սիրելով՝ սիրելի չեն դառնում»․ կայացավ «Ռոմեո Ջուլիետ․ Դեժավյու» ներկայացման պրեմիերան
Լյուդվիգ Հարությունյանի սիրո դրամայում Իննա Խոջամիրյանը, Ռուբեն Մուրադյանն ու Արամ Կարախանյանը մարմնավորում են անանուն կերպարների։
Կարդալ Ավելին
TV
ԲԱՑԱՌԻԿ․ «+45 աստիճան շոգին». «Մեղրամիս» նոր սիթքոմի մասին նոր մանրամասներ՝ սցենարի հեղինակ Հայկ Ալեքյանից
Արև, ծով, հարսանիք և մի ամբողջ գյուղ, որը պետք է որոշի՝ «երեխեքը» գնա՞ն ծով, թե՞ ոչ․ նոր սիթքոմը շուտով՝ Արմենիա TV-ի եթերում։
Կարդալ Ավելին