Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Netflix-ի նոր ֆիլմում՝ Մեթյու Մակքոնահիի և Զոյի Սալդանայի հետ
Իտալիայում նկարահանվող Positano ֆիլմը բեմադրում է օսկարակիր ռեժիսոր Դենիել Ռոհերը։

Դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր՝ «Positano» ֆիլմի դերասանական կազմին։

Իտալիայում նկարահանվող այս ռոմանտիկ քրեական պատմության գլխավոր դերերում հանդես կգան օսկարակիր Մեթյու Մակքոնահին և Զոյի Սալդանան։ Ֆիլմում նաև նկարահանվելու են Թոնի Քոլեթը, Սալվատորե Էսպոզիտոն, Միկելե Սավոյան և Լորենցո Դե Մուրը։

‍

‍

Նախագծի ռեժիսորն է Դենիել Ռոհերը, ով 2023 թվականին «Օսկար» է ստացել Navalny վավերագրական ֆիլմի համար։ Նրա ֆիլմագրության մեջ են նաև Tuner և The AI Doc նախագծերը։

Positano-ն պատմում է հմայիչ գոհարների գողի մասին, որը հրաժարվում է իր նախկին կյանքից՝ խորհրդավոր մի կնոջ հետ իրականացնելու վտանգավոր ծրագիր, որի արժեքը շատ ավելին է, քան պարզապես գումարը։

‍

July 21, 2026
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Netflix-ի նոր ֆիլմում՝ Մեթյու Մակքոնահիի և Զոյի Սալդանայի հետ Karen Karagulyany knkarahanvi Netflix-i nor filmum՝ Metyu Makkonahi i yev Zoyi Saldanayi het
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Միշոն կմարմնավորի գլխավոր դերը Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» ադապտացիայում
Ռուբեն Եսայանը բացահայտել է սպասվող կինոադապտացիայի գլխավոր դերակատարին։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ճերմակ շապիկ» ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է
MONK3 Production-ը ներկայացրել է Թելման Խաչատրյանի և Մերի Քոչարյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի նոր թրեյլերը։
Կարդալ Ավելին
TV
«Անկախություն»․ հայտնի է Առաջին ալիքի նոր պատմական սերիալի անվանումը
Առաջին Հանրապետության տարիներում ծավալվող պատմական սերիալի պրեմիերան սպասվում է այս աշնանը՝ Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանում։
Կարդալ Ավելին