«Լա Լա Լենդ»-ը՝ թատրոնում․ Պարոնյան թատրոնը ներկայացնում է նոր մյուզիքլ
«Նկարում ենք Լա Լա Լենդը» ներկայացման ընթացքում բեմը կվերածվի նկարահանման հրապարակի, իսկ հանդիսատեսը կհետևի ֆիլմի ստեղծման ընթացքին։

Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հոկտեմբերի 3-ին կկայանա «Նկարում ենք Լա Լա Լենդը» մյուզիքլի պրեմիերան։ Նոր ներկայացումը բեմ է տեղափոխում Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ» ֆիլմի աշխարհը՝ այն ներկայացնելով ֆիլմի նկարահանման ընթացքի ձևաչափով։

2016 թվականին թողարկված «Լա Լա Լենդ»-ը պատմում է Լոս Անջելեսում սեփական երազանքներին հասնելու ճանապարհին գտնվող սկսնակ դերասանուհի Միայի և ջազ երաժիշտ Սեբաստիանի մասին։ Նրանց սիրո պատմությունն ընթանում է մասնագիտական հաջողության ձգտման և դրա հետ եկող ընտրությունների ֆոնին։ Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորում են Էմմա Սթոունն ու Ռայան Գոսլինգը։ 

Թատերական տարբերակում հանդիսատեսը հայտնվելու է ստեղծագործական ընթացքի ներսում․ կուլիսները բացվում են, բեմն աշխատում է որպես նկարահանման հրապարակ, իսկ դերասաններն ու ստեղծագործական թիմը դառնում են հենց ֆիլմի ստեղծման գործընթացի մասնակիցները։

Ներկայացման բեմադրող ռեժիսորը Լիլի Էլբակյանն է, գլխավոր դերերում հանդես են գալիս Ներսես Ավետիսյանն ու Մարիամ Շահինյանը։ Վերջինս նաև նոր երգերի և ադապտացիայի հեղինակն է։ Բեմանկարչությունն ու անիմացիան իրականացրել է Մարիամ Մուրադյանը, խորեոգրաֆիան՝ Քրիստինա Ավագիմյանը, հագուստների նկարիչն է Մարինե Թադևոսյանը։

Դերասանական կազմում են նաև Գևորգ Դավթյանը, Լուսինե Արշակյանը, Արև Հակոբյանը, Հասմիկ Վերդյանը և Անի Նիկոյանը։

«Նկարում ենք Լա Լա Լենդը» մյուզիքլի առաջին ներկայացումները կկայանան հոկտեմբերի 3-ին, 4-ին և 6-ին՝ ժամը 19:00-ին։

September 17, 2026
nerses avetisyan lily elbakyan
Այլ Նորություններ
TV
Կադրեր՝ Նոր ալիքի նոր մինի-սերիալի նկարահանման հրապարակից
Նոր նախագծի ստեղծագործական թիմն այս օրերին աշխատում է Սևանում։
Կարդալ Ավելին
MUSIC
«Իմ ձեռքով ՀՏ Հայկոյին սպանեցի». Հայկ Մարգարյանը՝ երաժշտությունից հեռանալու իր որոշման մասին
Հայկ Մարգարյանը խոստովանել է, որ ընտրել է բիզնեսը՝ ֆինանսական կայունության համար, սակայն չի բացառել ապագայում կրկին հայտնվել կինոյում։
Կարդալ Ավելին
TV
70 տարի եթերում․ Առաջին ալիքը ներկայացրել է հոբելյանական եթերաշրջանի նոր նախագծերը
Նոր պատմական սերիալ, վերադարձող հեռուստանախագծեր, նոր հաղորդավարներ ու ձևաչափեր․ Առաջին ալիքի հոբելյանական եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին։
Կարդալ Ավելին