
Մեկնարկել են «Որոգայթ. Նոր սկիզբ» սերիալի նկարահանումները։ Նոր նախագծի առաջին նկարահանումներն անցկացվում են Հանքավանի հարակից Արտավազդ գյուղում։
Շանթ TV-ի հետ զրույցում գլխավոր պրոդյուսեր Ռոման Մուշեղյանը նշել է, որ «Որոգայթ»-ի նախորդ պատմության եզրափակման փուլում դերասանական կազմի մի մասը ավարտել էր իր մասնակցությունը, ինչի արդյունքում նոր պատմության համար համալրվել է դերասանական կազմը։
«Որոգայթ. Նոր սկիզբ»-ի գործողությունները տեղի կունենան նախորդ իրադարձություններից 15 տարի անց։ Ըստ պրոդյուսերի՝ այդ ընթացքում ամեն ինչ խաղաղվել է, սակայն նոր իրադարձությունը կրկին կսրի իրավիճակն ու կթեժացնի կրքերը։
Սերիալում ընդգրկված են Հարություն Մովսիսյանը, Խորեն Լևոնյանը, Բորիս Մելքոնյանը, Սարգիս Գրիգորյանը, Ադրինե Աճեմյանը և այլ դերասաններ։
«Որոգայթ. Նոր սկիզբ»-ը «Որոգայթ»-ի պատմությունը տեղափոխում է նոր ժամանակաշրջան՝ նոր կերպարներով և նոր զարգացումներով։