«Մի գեղեցիկ օր»-ը չի ավարտվի 120-րդ մասով․ Անի Մաղաքյանը հաստատել է նոր եթերաշրջանի մասին լուրը
Հեռուստասերիալի սցենարիստի խոսքով՝ հեռուստադիտողների բազմաթիվ խնդրանքների արդյունքում որոշվել է շարունակել նախագիծը։ Նոր եթերաշրջանում պատմությունը կզարգանա առանց ժամանակային թռիչքի, իսկ նախորդ մասերից մնացած հարցերը կստանան իրենց պատասխանները։

«Մի գեղեցիկ օր» հեռուստասերիալը չի ավարտվի 120-րդ մասով։ Նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանն այս մասին հայտնել է «Առավոտը Շանթում» հաղորդման ընթացքում՝ հաստատելով, որ ստեղծագործական թիմն արդեն նախատեսում է նոր եթերաշրջան։

‍

Մաղաքյանի խոսքով՝ հեռուստադիտողները սպասում էին սերիալի ավարտին՝ միաժամանակ ցանկանալով, որ սիրելի պատմությունը շարունակվի։ Հենց նրանց բազմաթիվ խնդրանքներն էլ դարձել են նախագիծը շարունակելու որոշման պատճառներից մեկը։

«Ինչպես սովորաբար ասում են՝ «բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով», բայց այս անգամ ուղղակի հազարավոր մարդկանց խնդրանքով մենք անում ենք նոր եթերաշրջան նախագծում։ Պարզապես մեր երկու եթերաշրջանների միջև ընդմիջում չի լինելու, մենք շարունակում ենք նախագիծը։ Այնպես որ, 120 մասով չի ավարտվում «Մի գեղեցիկ օր»-ը»,— նշել է սցենարիստը։

‍

‍

Անդրադառնալով սյուժեի հետագա զարգացումներին՝ Մաղաքյանը պարզաբանել է, որ նոր եթերաշրջանում պատմությունը կշարունակվի հենց այն կետից, որտեղ գտնվում է այժմ։ Ժամանակային մեծ թռիչքներ չեն նախատեսվում՝ ի տարբերություն «Էլենի օրագիրը» և «Հատուկ դասարան» նախագծերի։

Սցենարիստը նաև վստահեցրել է, որ պատմության սկզբից ի վեր առաջացած և դեռևս անպատասխան մնացած հարցերը կստանան իրենց հանգուցալուծումները։

«Բոլոր հարցերի պատասխանները, որոնք նախագծի սկզբից, ընթացքից և հիմա էլ տանջում են մեր հեռուստադիտողներին, կստանան իրենց պատասխանները։ Ոչինչ կիսատ չի մնա»,— ասել է Մաղաքյանը՝ խոստանալով հետաքրքիր զարգացումներ։

‍

November 9, 2026
ani maghakyan mi geghecik or mi gexecik or shant tv շանթ թիվի շանթ հը
Այլ Նորություններ
MUSIC
15 տարի «Իմ լեզուն»-ից․ Միշոյի չորրորդ ալբոմի ստեղծման պատմությունն ու շնորհանդեսը
2011 թվականի նոյեմբերի 15-ին թողարկվեց Միշոյի «Իմ լեզուն» ալբոմը։ 18 ստեղծագործություն ընդգրկող ձայնասկավառակի վրա աշխատել էին Սերժոն, Ալմո Բիթը և այլ երաժիշտներ, իսկ համագործակցությունների թվում էին Էմմիի, Սաշի, 3.33 խմբի և Տիգրան Համասյանի մասնակցությամբ երգերը։ Ալբոմի 15-ամյակի առթիվ POP անկյունն անդրադառնում է դրա ստեղծման պատմությանը, երաժշտական առանձնահատկություններին և 2011 թվականի երևանյան շնորհանդեսին։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Սոնա Եսայանն ու Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
Զույգը նորությունը հայտնել է ինստագրամում հրապարակված տեսանյութով։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Սուրեն Թադևոսյանը և այլ հայկական անուններ՝ «Օսկարի» ակադեմիայի նոր հրավիրյալների ցանկում
Այս տարի անդամակցության հրավեր են ստացել կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը, ինչպես նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներ Ալին Քեշիշյանը, Ջոշ Հարությունյանը և Նատալի Մուստեատան։
Կարդալ Ավելին