Նոր կերպար, նոր սանրվածք․ Իննա Խոջամիրյանը պատրաստվում է իր 3-րդ ֆիլմին
Իննա Խոջամիրյանը հայտնել է, որ Գոռ Կիրակոսյանի նոր ֆիլմում մարմնավորելու է Մարիամին։

Իննա Խոջամիրյանը հայտնել է իր նոր կինոնախագծի մասին՝ ներկայացնելով նաև կերպարի համար կատարած արտաքին փոփոխությունը։

Դերասանուհին հրապարակել է կարճ սանրվածքով լուսանկարներ և նշել, որ հինգ տարի առաջ իր ցանկությունների ու զգացմունքների նոթատետրում գրել էր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու երազանքի մասին։ Այժմ նա պատրաստվում է իր երրորդ ֆիլմին։

Նոր նախագծում Խոջամիրյանը մարմնավորելու է Մարիամին, իսկ ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է։

Դերասանուհու խոսքով՝ կերպարի համար մազերից հրաժարվելն իր համար հեշտ որոշում չի եղել։ Նա նշել է, որ նախագծի շրջանակում Գոռ Կիրակոսյանի հետ պայմանավորվել են առաջ շարժվել փոխադարձ վստահությամբ և համարձակ մոտեցմամբ։

Լուսանկարները՝ theeiconn-ի (Instagram)
September 15, 2026
inna khojamiryan
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
Մհեր Բաղդասարյանը՝ Լիլիթ Հովհաննիսյանին և Սիրուշոյին հարցազրույցի հրավիրելու մասին
Լրագրողն անդրադարձել է երկու երգչուհիների հետ հարցազրույց ունենալու վերաբերյալ հետևորդների հարցերին։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Ճերմակ շապիկ» ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է
MONK3 Production-ը ներկայացրել է Թելման Խաչատրյանի և Մերի Քոչարյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի նոր թրեյլերը։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Գոհար Ավետիսյանը առաջին անգամ կնկարահանվի գեղարվեստական ֆիլմում
Շարմ Հոլդինգի և Mitoyan Production-ի նոր ֆիլմում դիմահարդարը մարմնավորում է գլխավոր դերերից մեկը։
Կարդալ Ավելին