Նոր «Ոդիսևս» սերիալը մասամբ կնկարահանվի Հայաստանում
Միջազգային նախագծի նկարահանումները նախատեսվում են սկսել 2027 թվականի սկզբին՝ Հունաստանում և Հայաստանում։

Միջազգային Deadline հրատարակությունը հայտնում է, որ նոր «Ոդիսևս» (Odysseus) սերիալը մասամբ կնկարահանվի Հայաստանում։

Նախագիծը պատրաստվում է հունական Tanweer ընկերության, ամերիկյան Tectonic նորաստեղծ պրոդյուսերական լեյբլի և ամերիկա-հայկական USATV ընկերության համագործակցությամբ։ Սերիալի նկարահանումները նախատեսվում է սկսել 2027 թվականի սկզբին՝ Հունաստանում և Հայաստանում։

Նախագծի շոուրանները և գործադիր պրոդյուսերներն են Կարլ Գայդյուսեկը, Ջորդան Դայքստրան և Շոն Ֆինեգանը։ Գայդյուսեկը նախկինում աշխատել է նաև Stranger Things սերիալի առաջին եթերաշրջանի վրա։

Սերիալի ռեժիսորը Ռոել Ռեյնենն է, որը հայտնի է այնպիսի նախագծերով, ինչպիսիք են Black Sails, Washington, Halo և Wu Assassins։

‍

«Ոդիսևսը ճանաչում է Աքիլլեսին Լիկոմեդեսի դուստրերի շրջանում» (մոտ 1620 թ.)՝ ֆլամանդական բարոկկոյի նկարիչ Ֆրանս Ֆրանկեն Կրտսերի կտավը

‍

Սերիալը պատմելու է Ոդիսևսի պատմությունը՝ ներկայացնելով այն ոչ թե առասպելական, այլ պատմական և իրատեսական մոտեցմամբ։ Ըստ ստեղծագործական թիմի՝ նախագիծը կենտրոնանալու է Բրոնզի դարի իրական աշխարհի, պատերազմների, դավաճանությունների և մարդկային հարաբերությունների վրա՝ փորձելով բացահայտել այն պատմական իրադարձությունները, որոնք հետագայում հիմք են դարձել Հոմերոսի «Ոդիսական» էպոսի համար։

Հեղինակները նշում են նաև, որ, եթե առաջին եթերաշրջանը հաջողի, նախագծի շուրջ նախատեսվում է ձևավորել ընդլայնվող սերիալային աշխարհ։

August 2, 2026
ոդիսևս vodisevs odysseus
Այլ Նորություններ
TV
ԲԱՑԱՌԻԿ. «Բարի գալուստ» սիթքոմի պրեմիերան՝ հոկտեմբերի 20-ին․ Աղաս Մանուկյանը նոր մանրամասներ է հայտնել
Նոր սիթքոմը եթեր կհեռարձակվի Շանթ TV-ով, իսկ նկարահանումներն իրականացվում են Հունաստանում։
Կարդալ Ավելին
MUSIC
Սկրիպտոնիտը համերգ կտա Երևանում
Ռեփ արտիստը 2027 թվականի փետրվարի 14-ին ելույթ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Կարդալ Ավելին
TV
Հանրայինը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար
Հեռուստաընկերությունը կատարվածը սխալ է որակել և հայտնել, որ վերանայում է աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Կարդալ Ավելին