«Որոգայթ․ Նոր սկիզբ»․ 24 մասանոց նոր պատմությունը՝ այս աշնանը
Նախագծի սցենարն արդեն պատրաստ է, իսկ ստեղծագործական թիմը խոստանում է նոր հերոսներով ու նոր վտանգներով պատմություն։

«Որոգայթը» վերադառնում է նոր պատմությամբ։ Հարութ Ղուկասյանը հայտնել է, որ ավարտել է «Որոգայթ. Նոր սկիզբ»» 24 մասանոց բազմասերիանոց ֆիլմի սցենարը։ Նախագծի պրեմիերան նախատեսված է այս աշնանը՝ Shant Digital-ում։

Հեղինակի խոսքով՝ նոր նախագիծը կենտրոնանալու է ոչ միայն քրեական աշխարհի, այլև մարդկային հարաբերությունների ու ընտրությունների վրա։

«Սա պատմություն է մարդկանց, նրանց ընտրության, սիրո ու ատելության, հավատարմության ու դավաճանության, մեղքի ու հատուցման, ընտանիքի համար մղվող պայքարի և այն գնի մասին, որը երբեմն ստիպված ենք լինում վճարել մեր կայացրած որոշումների համար»,

- նշել է Ղուկասյանը։

Նա նաև ընդգծել է, որ նոր սցենարը համարում է իր հեղինակած լավագույն աշխատանքներից մեկը՝ խոստանալով «էմոցիաների, անսպասելի ինտրիգների, դրամատուրգիական բախումների ու լարվածության» պատմություն։

‍

«Որոգայթ» (2008-2010 թթ.)

‍

Նախագծի ռեժիսորը Մհեր Խաչատրյանն է, որի հետ Հարութ Ղուկասյանը նախկինում համագործակցել է «Սուրբ 1», «Սուրբ 3», «Վենդետա» և «Տանդեմ» նախագծերում։ Կրեատիվ պրոդյուսերը Ռոման Մուշեղյանն է, որը ներգրավված է եղել «Որոգայթ» հեռուստասերիալի և դրա հետագա նախագծերի ստեղծման գործընթացում։

Գլխավոր պրոդյուսերը «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր Արթուր Եզեկյանն է։

«Որոգայթ» հեռուստասերիալը տարիներ առաջ դարձել էր հայկական հեռուստատեսության ամենաքննարկված նախագծերից մեկը։ Նոր նախագիծը, ինչպես նշում է հեղինակը, կներկայանա նոր պատմությամբ, նոր հերոսներով և նոր վտանգներով։

‍

«Որոգայթ. Նոր սկիզբ» (2026 թ.)
August 12, 2026
որոգայթ շանթ vorogayt shan't
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Միշոն կմարմնավորի գլխավոր դերը Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» ադապտացիայում
Ռուբեն Եսայանը բացահայտել է սպասվող կինոադապտացիայի գլխավոր դերակատարին։
Կարդալ Ավելին
TV
«Անկախություն» պատմական սերիալը կունենա 16 մաս
Առաջին ալիքը նոր մանրամասներ է ներկայացրել առաջիկա նախագծից, որի գործողությունները կծավալվեն 20-րդ դարասկզբի Երևանում և Ալեքսանդրապոլում։
Կարդալ Ավելին
MUSIC
«Ֆեստիվառ»-ի հաջորդ կանգառը՝ Գորիս․ Տաթև Ասատրյանը հանդես կգա մենահամերգով
Հանրային հեռուստաընկերության «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը շարունակում է իր շրջագայությունը Հայաստանի տարբեր քաղաքներում։
Կարդալ Ավելին