
Նոյեմբերի 18-ից Kinodaran հարթակում բացառապես հասանելի կլինի «Փակ փողոց. Վերջին կանգառ» դրամատիկ մինի սերիալը, որը ստեղծվել է «Փակ փողոց» կարճամետրաժ ֆիլմի հիման վրա։
Սյուժեի կենտրոնում չորս երիտասարդ ընկերներ են, որոնց կյանքը խճճվել է կործանարար մոլուցքների մեջ։ Հայտնվելով վճռորոշ իրավիճակում՝ նրանք ստիպված են ընտրություններ կատարել, որոնցից կախված է իրենց հետագա ճակատագիրը։
Ի տարբերություն կարճամետրաժ ֆիլմի՝ մինի սերիալում առավել մանրամասն կներկայացվեն հերոսների կյանքի պատմությունները, նրանց առջև ծառացած խնդիրներն ու դժվարությունները։
Դերասանական կազմում ընդգրկված են Անրի Հայկազյանը, Դավիթ Խաչատրյանը (Shelby), Դավիթ Ստեփանյանը (stteppo), Ռադիկ Ղուկասյանը և այլք։
Նախագիծը նախատեսված է 18 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
