«Նուբար»-ով ազդարարվում է իմ երաժշտական ուղու նոր փուլի սկիզբը». Անահիտ Հակոբյանը՝ նոր երգի մասին
Երգչուհին POP անկյանը պատմել է առաջիկա թողարկման, ստեղծագործական վերադարձի և նոր տեսահոլովակի մասին։

Երգչուհի Անահիտ Հակոբյանը պատրաստվում է ներկայացնել իր նոր՝ «Նուբար» երգը, որի թողարկումը նախատեսված է այս աշնանը։ POP անկյան հետ զրույցում արտիստը բացահայտել է առաջիկա ստեղծագործության առաջին մանրամասները՝ անդրադառնալով դրա երաժշտական ուղղությանը, ստեղծման գաղափարին և նախատեսվող տեսահոլովակին։

‍

Հակոբյանի խոսքով՝ «Նուբար»-ը երկարատև ստեղծագործական դադարից հետո իր առաջին աշխատանքն է, որով մեկնարկում է երաժշտական գործունեության նոր փուլը։

«Թեև հստակ օրը դեռևս անակնկալ եմ պահում, այն ունկնդրի դատին կհանձնվի այս աշնանը։ Երկարատև ստեղծագործական դադարից հետո սա իմ առաջին «բերքն» է՝ մի աշխատանք, որով ազդարարվում է իմ երաժշտական ուղու նոր փուլի (New Era) սկիզբը»,- նշել է երգչուհին։

‍

‍

Նոր ստեղծագործությունը էթնո-փոփ ժանրում է՝ հայկական ազգային և էթնիկ երաժշտական ակունքների ու ժամանակակից հնչողության համադրությամբ։ Անդրադառնալով երգի ստեղծագործական ուղղությանը՝ Հակոբյանն ընդգծել է նաև աշխատանքի հուզական նշանակությունը։

«Սա մի աշխատանք է, որի մեջ շատ ջերմություն ու հոգի է դրված, և հավատացած եմ, որ այն արագորեն իր արձագանքը կգտնի մարդկանց սրտերում»,- ասել է արտիստը։

‍

«Նուբար»-ի թողարկումը կուղեկցվի նաև տեսահոլովակով, որի ստեղծման աշխատանքներն արդեն ակտիվ փուլում են։ Երգչուհու խոսքով՝ թիմի համար առաջնային է երաժշտության տրամադրությունն ու էներգիան տեսողական լեզվով ամբողջական փոխանցելը։

«Մեզ համար շատ կարևոր է, որ տեսողական պատկերը լիարժեք փոխանցի այն տրամադրությունն ու էներգետիկան, որը դրված է երաժշտության հիմքում»,- հավելել է Հակոբյանը։

‍

Լուսանկարները՝ arsh_photographer-ի (Instagram)
Արման Սարգսյան
October 9, 2026
anahit hakobyan nubar
Այլ Նորություններ
MUSIC
«Ֆեստիվառ 2026»-ը մեկնարկում է Թալինում. հայտնի է, թե ովքեր ելույթ կունենան
Երաժշտական փառատոնը կմեկնարկի հուլիսի 18-ին Թալինում՝ ազատ մուտքով։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Այսօր Մանե Մխոյանի հարսանիքն է
Դերասանուհի և հաղորդավարուհի Մանե Մխոյանն այսօր ամուսնացել է։
Կարդալ Ավելին
TV
Հանրային հեռուստաընկերությունը մեկնարկել է նոր սերիալի նկարահանումները
Նախագիծը ներկայացվում է որպես հայկական հեռուստատեսության պատմության ամենամասշտաբային սերիալը:
Կարդալ Ավելին