
Հայտնի է «Սերը լեռներում» առաջիկա ֆիլմի պրեմիերայի պաշտոնական ամսաթիվը։ SHARM Holding-ի և Mitoyan Production-ի համատեղ կինոնախագիծը հանդիսատեսին կներկայացվի դեկտեմբերի 3-ին։
Արկածային կատակերգության ռեժիսորը Գրիգ Վահրամյանն է, իսկ պրոդյուսերները՝ Ռուբեն Ջաղինյանն ու Արման Միտոյանը։
Դերասանական կազմում են Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը, Սոնա Մաթևոսյանը, Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Բելլա Մակարյանը և այլք։
Ավելի վաղ ստեղծողները հրապարակել էին «Սերը լեռներում» ֆիլմի առաջին պաշտոնական թիզերն ու պաստառը։ Սյուժեի մանրամասները դեռ չեն ներկայացվել։





