Սամվել Թադևոսյանը և Շողակաթ Վարդանյանը միացել են Եվրոպական կինոակադեմիային
Եվրոպական կինոակադեմիան համալրվել է հայ կինոգործիչներով․ անդամների թվում են Շողակաթ Վարդանյանն ու Սամվել Թադևոսյանը

Դերասան Սամվել Թադևոսյանն ու ռեժիսոր Շողակաթ Վարդանյանն ընդգրկվել են Եվրոպական կինոակադեմիայի նոր անդամների ցանկում։

Այս տարի կինոակադեմիան համալրվել է աշխարհի 50 երկրից 640 մասնագետներով, որոնցից երկուսը Հայաստանի ներկայացուցիչներ են։ Ներկայում ակադեմիան միավորում է շուրջ 5700 կինոգործիչների՝ 60 երկրից։

Լուրը հաստատելուց հետո Շողակաթ Վարդանյանը սոցիալական ցանցերում շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ այն անվանելով մեծ պատիվ և պատասխանատվություն։

Վարդանյանը միջազգային ճանաչում է ձեռք բերել «1489» վավերագրական ֆիլմով, որը պատմում է 44-օրյա պատերազմում զոհված իր եղբոր՝ Սողոմոնի պատմությունը։ Ֆիլմը 2023 թվականին արժանացել է Ամստերդամի IDFA փառատոնի «Լավագույն ֆիլմ» և FIPRESCI մրցանակներին, իսկ 2024 թվականին հաղթել է նաև Հռոմի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնում։

June 14, 2026
Սամվել Թադևոսյանը և Շողակաթ Վարդանյանը միացել են Եվրոպական կինոակադեմիային Samvel Tadevosyany yev Shoghakat Vardanyany miacel en Evropeakan kinoakademiayin
Այլ Նորություններ
TV
Դասարանից դասարան․ ինչպես փոխվեցին հայկական հեռուստատեսության դպրոցական սերիալները
«Հրեշտակների դպրոցից» մինչև «Մի գեղեցիկ օր»․ տարբեր տարիների դպրոցական պատմությունները, որոնք իրենց ժամանակի դեռահասների առօրյան բերեցին էկրան։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Տաթև Հովակիմյանը՝ Լանայի, թյուր կարծիքների և դերասանական մարտահրավերների մասին
Դերասանուհին անդրադարձել է Լանայի կերպարին, դիտողի ընկալումներին և նախագծի ամենաբարդ պահերին։
Կարդալ Ավելին
MUSIC
D’Litte-ն նոր մանրամասներ է բացահայտել Rehab-ի և առաջիկա թողարկումների մասին
Երգչուհին խոսել է Միշոյի հետ նոր համագործակցության, սպասվող սինգլի և դեբյուտային ալբոմի մասին։
Կարդալ Ավելին