«Ահել-ջահել» ֆիլմի սյուժեի առաջին մանրամասները․ բյուջեն՝ շուրջ 200 միլիոն դրամ
Film Friends Production-ի ֆիլմի պատմության առանցքում սերունդների բախումն է, որը ներկայացվելու է նաև Մերի Քոչարյանի և Լևոն Հարությունյանի մարմնավորած հոր ու դստեր հարաբերությունների միջոցով։

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Film Friends Production-ի «Ահել-ջահել» ֆիլմի մասին։

Հրապարակված նոր տեսանյութից պարզ է դառնում, որ ֆիլմի պատմության առանցքում սերունդների բախումն է։ Սյուժեի կարևոր գծերից մեկը Մերի Քոչարյանի և Լևոն Հարությունյանի մարմնավորած կերպարների հարաբերություններն են։ Դերասանները հանդես են գալու դստեր և հոր դերերում՝ ներկայացնելով տարբեր սերունդների միջև առաջացող հակասությունները։

Բացի այդ, հրապարակված տեղեկությունների համաձայն, «Ահել-ջահել»-ի բյուջեն կազմում է շուրջ 200 միլիոն դրամ։

Հիշեցնենք՝ ֆիլմի արտադրությամբ զբաղվում է Film Friends Production-ը, իսկ ռեժիսորն Արման Մարությանն է։ Դերասանական կազմում ընդգրկված են նաև MAMBA-ն, Դավիթ Խաչատրյանը (Shelby), Մագա Հարությունյանը, Ալեքսանդր Խաչատրյանը և այլք։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր POP անկյունը, «Ահել-ջահել»-ի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի մարտի 18-ին։

No items found.
October 12, 2026
մամբա mery kocharyan ahel jahel
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Ֆուլ հաուս 2»-ի պրեմիերան նախատեսված է 2028 թվականի հունվարին
Սեպտեմբերի 8-ին «Ֆուլ հաուս»-ը վերադարձավ հայկական բեմ՝ շրջագայության առաջին կանգառով։
Կարդալ Ավելին
ԺԱՄԱՆՑ
Այսօր Մանե Մխոյանի հարսանիքն է
Դերասանուհի և հաղորդավարուհի Մանե Մխոյանն այսօր ամուսնացել է։
Կարդալ Ավելին
TV
Առաջին ալիքը ներկայացրել է նոր պատմական սերիալի առաջին պաշտոնական կադրերը
Նախագիծը կպատմի Առաջին Հանրապետության տարիների մասին՝ մեկ դարաշրջանի և երկու ընտանիքի պատմության միջոցով։
Կարդալ Ավելին