«88»․ Ներսես Ավետիսյանը կմարմնավորի Սամվել Թադևոսյանի հերոսի հորը
«Կինոդարան»-ում հասանելիք 10 մասից բաղկացած նոր սերիալում դերասանը հանդես կգա Հակոբի կերպարով։

«88» նոր դրամատիկ և գիտաֆանտաստիկ սերիալի դերասանական կազմին նոր անուն է միացել։ Ներսես Ավետիսյանը կմարմնավորի Հակոբին՝ Սամվել Թադևոսյանի մարմնավորած գլխավոր հերոս Ադամի հորը։

‍

Ինչպես արդեն հայտնել էինք, սերիալի պատմությունը զարգանում է երկու ժամանակաշրջաններում՝ 2026 թվականի Երևանում և 1988 թվականի Հայաստանում։ Լրագրող Ադամը ժամանակի միջով տեղափոխվում է անցյալ, որտեղ հանդիպում է իր հորը՝ Հակոբին, երիտասարդ տարիքում։ Հոր անհետացման պատմությունը դառնում է Ադամի՝ անցյալը բացահայտելու ճանապարհի առանցքային մասը։

‍

«88»-ը նախատեսվում է թողարկել «Կինոդարան» հարթակում։ Սերիալը բաղկացած կլինի 10 էպիզոդից, իսկ պրեմիերան սպասվում է 2027 թվականի հունվարին՝ Ամանորի շրջանում։

‍

Նախագծի գլխավոր պրոդյուսերն է Ռաֆայել Թադևոսյանը, ռեժիսորը՝ Պետրոս Հովհաննիսյանը, օպերատորը՝ Մկրտիչ Մալխասյանը։

August 30, 2026
kinodaran nerses avetisyan samvel tadevosyan
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
«Ճերմակ շապիկ» ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերն արդեն հասանելի է
MONK3 Production-ը ներկայացրել է Թելման Խաչատրյանի և Մերի Քոչարյանի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի նոր թրեյլերը։
Կարդալ Ավելին
TV
«Որոգայթ․ Նոր սկիզբ»․ Միկա Ղափլանյանը կմիանա նոր պատմությանը
Դերասանը կմասնակցի 24 մասից բաղկացած նախագծին, որի գործողությունները ծավալվելու են նախորդ պատմությունից 15 տարի անց։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
«Թունելից 13 կմ հեռավորության վրա 2» ֆիլմում Խորենին կմարմնավորի Բաբկեն Չոբանյանը
Ռուբեն Եսայանը շարունակում է բացահայտել սպասված ֆիլմի դերասանական կազմը։
Կարդալ Ավելին