MONK3-ը ներկայացրել է «Մտքի ուժը» նոր ինտելեկտուալ նախագիծը
16 թիմից բաղկացած ինտելեկտուալ խաղը կվարի Հրաչ Մուրադյանը, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի մինչև 10 միլիոն դրամ։

MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի առթիվ հայտարարել է նոր՝ «Մտքի ուժը» ինտելեկտուալ նախագծի մասին՝ հրապարակելով դրա առաջին թրեյլերը։

Նախագծին կմասնակցի 16 թիմ՝ ընդհանուր 48 մասնակցով, որոնք կմրցեն մինչև 10 միլիոն դրամ մրցանակային ֆոնդի համար։ Խաղի հիմքում կլինեն գիտելիքը, ինտուիցիան, ռիսկի դիմելու կարողությունն ու թիմային աշխատանքը։

«Մտքի ուժը» կվարի հաղորդավար Հրաչ Մուրադյանը։

MONK3-ը նոր նախագիծը ներկայացնում է որպես ինտելեկտուալ խաղերի ձևաչափին նոր մոտեցում։ Թրեյլերում մասնակիցներին սպասվող մրցակցությունը բնութագրվում է որպես «ինտելեկտուալ խելահեղ դիմակայություն»։

November 2, 2026
hrach muradyan
Այլ Նորություններ
TV
«Անկախություն» սերիալի փակ նախադիտումը՝ Կինոմոսկվայում․ Հանրայինը մեկնարկում է «Առաջին Կինոալիք» բրենդը
Նոյեմբերի 16-ին Կինոմոսկվայում կայացած փակ նախադիտման ընթացքում հյուրերը դիտել են 16 մասից բաղկացած պատմական սերիալի առաջին երեք սերիաները։ Միջոցառման ընթացքում հայտարարվել է նաև Հանրային հեռուստաընկերության նոր՝ «Առաջին Կինոալիք» բրենդի մեկնարկը։
Կարդալ Ավելին
MUSIC
«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթողը Հայաստանն է
13-ամյա Naré-ն «BOO!» երգով վաստակել է 202 միավոր՝ Հայաստանին բերելով մրցույթի պատմության երրորդ հաղթանակը։
Կարդալ Ավելին
ԹԱՏՐՈՆ
«Սիրելով՝ սիրելի չեն դառնում»․ կայացավ «Ռոմեո Ջուլիետ․ Դեժավյու» ներկայացման պրեմիերան
Լյուդվիգ Հարությունյանի սիրո դրամայում Իննա Խոջամիրյանը, Ռուբեն Մուրադյանն ու Արամ Կարախանյանը մարմնավորում են անանուն կերպարների։
Կարդալ Ավելին