«Ֆեստիվառ»-ի հաջորդ կանգառը՝ Գորիս․ Տաթև Ասատրյանը հանդես կգա մենահամերգով
Հանրային հեռուստաընկերության «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնը շարունակում է իր շրջագայությունը Հայաստանի տարբեր քաղաքներում։

Փառատոնի հաջորդ կանգառը Գորիսն է, որտեղ օգոստոսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում տեղի կունենա երգչուհի Տաթև Ասատրյանի մենահամերգը։

Համերգի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա կենդանի կատարմամբ լսելու երգչուհու ճանաչված երգերը, իսկ Գորիսը կդառնա «Ֆեստիվառ»-ի հերթական երաժշտական երեկոյի հյուրընկալող քաղաքը։

Հիշեցնենք, որ փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

‍

July 19, 2026
«Ֆեստիվառ»-ի հաջորդ կանգառը՝ Գորիս․ Տաթև Ասատրյանը հանդես կգա մենահամերգով «Festivar»-i hajord kangary՝ Goris․ Tatev Asatryany handes kga menahamergov
Այլ Նորություններ
ԿԻՆՈ
Սուրեն Թադևոսյանը և այլ հայկական անուններ՝ «Օսկարի» ակադեմիայի նոր հրավիրյալների ցանկում
Այս տարի անդամակցության հրավեր են ստացել կինոօպերատոր Սուրեն Թադևոսյանը, ինչպես նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներ Ալին Քեշիշյանը, Ջոշ Հարությունյանը և Նատալի Մուստեատան։
Կարդալ Ավելին
TV
Հանրայինը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար
Հեռուստաընկերությունը կատարվածը սխալ է որակել և հայտնել, որ վերանայում է աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։
Կարդալ Ավելին
TV
«Անկախություն» պատմական սերիալը կունենա 16 մաս
Առաջին ալիքը նոր մանրամասներ է ներկայացրել առաջիկա նախագծից, որի գործողությունները կծավալվեն 20-րդ դարասկզբի Երևանում և Ալեքսանդրապոլում։
Կարդալ Ավելին