
Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն տարածվում էին լուրեր, թե Հայկ Հովհաննիսյանն ու Անահիտ Մանուկյանը բաժանվել են։ Սակայն այսօր դերասանը, կարծես, վերջ դրեց այդ խոսակցություններին։
Ինստագրամյան իր էջի story բաժնում կազմակերպած հարցուպատասխանի ընթացքում Հայկին հարցրել են, թե ինչու են ինքն ու Անահիտը բաժանվել։ Ի պատասխան՝ նա հրապարակել է իրենց համատեղ տեսանյութը՝ առանց հավելյալ մեկնաբանության։