
Դերասան Սամվել Թադևոսյանը կարժանանա Golden Globes Beacon Award հատուկ մրցանակին՝ հոկտեմբերի 23–24-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի շրջանակում։
Golden Globes-ը հրապարակել է առաջին անգամ անցկացվող միջոցառման վեց մրցանակակիրների անունները։ Նրանց թվում են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի կինոյի ու հեռուստատեսության ներկայացուցիչներ։
Սամվել Թադևոսյանը պարգևատրվելու է Beacon Award անվանակարգում, որը նախատեսված է կինոյի և հեռուստատեսության ոլորտում նոր սերնդի դերասանների ստեղծագործական ձեռքբերումները գնահատելու համար։
Golden Globes-ի պաշտոնական հայտարարության մեջ առանձնացվել է դերասանի աշխատանքը «Կյանք ու կռիվ» րամայում, որի համար նա արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի և Հայաստանի կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի։ Անդրադարձ է կատարվել նաև նրա թատերական գործունեությանը, մասնավորապես՝ «Էգոիստը» մոնոներկայացմանը։
Golden Globes Silk Road Tribute Gala-ն նոր նախաձեռնություն է, որի նպատակն է միջազգային հարթակում ներկայացնել Կենտրոնական Ասիայի և Կովկասի կինոյի ու հեռուստատեսության գործիչների ստեղծագործական ձեռքբերումները։
Լուսանկարը՝ Հեյկի Կասկիի և Թեո Վենների