«Որոգայթ․ Նոր սկիզբ»․ Միկա Ղափլանյանը կմիանա նոր պատմությանը
Դերասանը կմասնակցի 24 մասից բաղկացած նախագծին, որի գործողությունները ծավալվելու են նախորդ պատմությունից 15 տարի անց։

«Որոգայթ․ Նոր սկիզբ» սերիալի դերասանական կազմի նոր անուններից մեկը Միկա Ղափլանյանն է։ Դերասանը կմասնակցի հայտնի հեռուստապատմության շարունակությանը, որի նկարահանումներն արդեն մեկնարկել են։

Նոր սերիալի գործողությունները տեղի կունենան նախորդ պատմության իրադարձություններից 15 տարի անց։ Ըստ գլխավոր պրոդյուսեր Ռոման Մուշեղյանի՝ տարիների ընթացքում հաստատված խաղաղությունը խախտվելու է նոր իրադարձության հետևանքով՝ կրկին սրելով իրավիճակը։

Դերասանական կազմում են նաև Խորեն Լևոնյանը, Հարություն Մովսիսյանը, Դավիթ Աղաջանյանը, Մարիամ Ալեքսանյանը և այլք։

24 մասից բաղկացած «Որոգայթ․ Նոր սկիզբ»-ի պրեմիերան նախատեսված է այս աշնանը՝ Shant Digital-ում։

October 8, 2026
vorogayt nor skizb mika ghaplanyan shant tv շանթ
Այլ Նորություններ
ԺԱՄԱՆՑ
Ռուբեն Եսայանը սկսել է աշխատել իր 5-րդ գրքի վրա
Հեղինակը հայտնել է, որ նոր գրքի վրա աշխատանքներն արդեն մեկնարկել են, սակայն ընթերցողներին դեռ երկար սպասում է սպասվում։
Կարդալ Ավելին
TV
«32 ատամ»-ի 20 տարին․ ինչպես ծնվեց հայկական հեռուստատեսության առաջին հումորային ակումբը
2006-ին Վահագն Գրիգորյանի ստեղծած հումորային ակումբը տարիների ընթացքում անցավ տարբեր փուլերով՝ ձևավորման առաջին շրջանից մինչև 2010 թվականի թիմային բաժանումը։
Կարդալ Ավելին
ԿԻՆՈ
Ռուբեն Եսայանի «Մարդասպանը ես եմ» վեպը կէկրանավորվի
Հեղինակը հայտնել է, որ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» շարքի երկրորդ գրքի հիման վրա նկարահանվող ֆիլմի պրեմիերան կկայանա 2027 թվականին։
Կարդալ Ավելին